Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Սեփական պատմությունը միտումնավոր թաքցնելու արդյունքը

Սեփական պատմությունը միտումնավոր թաքցնելու արդյունքը
18.08.2024 | 13:16

Եթե ժամանակին Հայոց պատմության դասագրքերում գրված լիներ Արցախի 1918-1920թթ. պատմությունը` Արցախի դեֆակտո առաջին Հանրապետության մասին ու փաստերն առ այն, թե ինչպես էին անգլիացիները, թուրքերի հետ համատեղ, կոտորում հայերին, որպեսզի Ղարաբաղը հանձնեն Ադրբեջանին (ինչին հասան Արցախահայության 7-րդ համագումարի միջոցով), այսօր այլ հասարակություն ու հանգամանքներ կլինեին:

1919թ. Բաքվի բրիտանական նահանգապետ գեներալ Թոմփսոնը (ով փաստացի Ստեփան Շահումյանի սպանության կազմակերպիչներից էր և կամ պատվիրատուներից), Շատելվոլտը ու իրենց անձնական օգտագործման Սուլթանովը անգամ Շուշիում Բրիտանական կայսրության հնդկական կորպուսից 400 զինվոր էին տեղակայել` հայերի դեմ օգտագործելու համար:

Մինչդետ դրա մասին բառ իսկ չկա ու չկար Հայոց պատմության դպրոցական դասագրքերում:

Սեփական պատմությունը չիմանալն ու այն միտումնավոր թաքցնելն է, որ քանդեց այս պետության զարգանալու հույսն ու հնարավորությունը:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 5274

Մեկնաբանություններ